Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես սուրճը օգտակար դարձնել. 1in.am

Ինչպես սուրճը օգտակար դարձնել. 1in.am

Շատ եք սիրում սուրճ ու չե՞ք կարողանում կյանքն առանց դրա պատկերացնել: Օրական 3 բաժակ սուրճը ձեզ համար նորմա՞լ է: Դրա համար պետք է իմանաք, որ մեծ չափաքանակով կոֆեինը վնասակար է առողջության համար: Ինչպե՞ս նվազեցնել դրա վնասը: jenskiy-sayt.com-ը առաջարկում է ծանոթանալ այդ եղանակներին:

 

Սուրճի մեջ որոշ համեմունքներ ավելացնելով՝ կարող ենք չեզոքացնել դրա բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա:

 

Հիլ

 

Հիլը ոչ միայն սուրճին յուրահատուկ բույր կտա, այլև մեղմ ու հանգստացնող ազդեցություն կգործի և կամրապնդի ստամոքսը: Ցանկալի է հիլը ավելացնել թարմ վիճակում (որպես փոշի) կամ տուփերով:

 

Դարչին

 

Դարչինը սուրճին կհաղորդի քաղցր համ և բարերար ազդեցություն կգործի առողջության վրա: Այն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

 

Սև պղպեղ

 

Պղպեղն ունի մարսողական համակարգը մաքրելու հատկություն, խթանում է փոխանակման գործընթացները, նպաստում է տոքսինների հեռացմանը: 2-3 հատիկ գցեք թարմ եփված սուրճի մեջ:

 

Մեխակ

 

Մեխակը խթանում է արյան շրջանառությունը և նվազեցնում է ճնշումը: 1 գլուխ մեխակ գցեք սուրճի մեջ ու թողեք այն թրմվի: Մեխակն ունի եթերային յուղեր, որոնք ըմպելիքը հագեցնում են բույրով ու նվազեցնում օրգանիզմի վրա դրա վնասակարությունը:

 

Կոճապղպեղ

 

Կոճապղպեղն ունի հանգստացնող ազդեցություն, հանում է սպազմներն ու ցավային ախտանշանները: Կարող եք մեկ շերտ թարմ կոճապղպեղ գցել սուրճի մեջ եփվելիս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. direct-press.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ